ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու խմբի կողմից առերևույթ կատարված գողության փորձի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։
2020 թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցից «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել 4 անձ, որոնք վերոնշյալ հասցեից փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում վերոնշյալ տղամարդկանցից 3-ը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի կողմից կատարված գողության կամ գողության փորձի հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







