Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:20

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ գույքն ու միջոցներն ազատվեցին կալանքից

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ գույքն ու միջոցներն ազատվեցին կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր որոշում կայացվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին պատկանող շարժական/անշարժ գույքը, ֆինանսական միջոցներն ազատել կալանքից՝ պահպանելով միայն 1 միլիոն 512 000 դրամի չափով ֆինանսական միջոցի վրա նախաքննական մարմնի կողմից դրված կալանքը:

Այս վճռով դատավոր Կարեն Ֆարխոյանը մասնակի բավարարեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը։ Նշենք, որ նիստի ընթացքում մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ և հիշեցրեց՝ հավանական է, որ դատական ծախսեր առաջանան, ավելին՝ հաշվի առնելով Թավադյանին վերագրվող արարքի ծանրությունը՝ հիմքեր կան կասկածելու, որ նա գույքը կարող է թաքցնել կամ օտարել:

Հիշեցնենք՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների առթիվ հարուցված, այդ թվում՝ նշված գործից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված քրեական գործերով արդարադատության իրականացման, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թ.-ի ամռանը նշված նպատակով Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։ Ըստ քրգործի՝ խումբը ճնշումներ է գործադրել Մարտի 1-ի գործով տուժող, ՊՊԾ գնդի նախկին ծառայող Վրույր Գաբրիելյանի վրա և առաջարկել փոխել նախաքննական ցուցմունքն ու ասել, թե Մարտի 1-ին իրեն հարվածել են ոչ թե ոստիկանները, այլ քաղաքացիները, և այդ նպատակով փորձել են կաշառել նրան: 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+