Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստի արդյունքում կայացրել է եզրակացություն, ըստ որի` «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիան պետք է ուժը կորցրած ճանաչվի: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից:
Եզրակացությունը կայացվել է հանձնաժողովի հուլիսի 8-ի նիստի արդյունքում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար որպես հիմանվորում է նշվում, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը:
«Շանգրի Լա» խաղատունը շահագործողը «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն է: