Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազների ներկայացրած միջնորդությունը։
Դատախազները միջնորդություն էին ներկայացրել՝ սահմանափակելու պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։