ՀՀ գլխավոր դատախազին «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները համատեղ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







