Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։ 26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պագամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնլով իրենց հղվող հարցերին, արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։
«ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ»,նշել է Թանդիլյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարգավաճ Հայաստանը» և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ի կողմից ընդունված մի շարք օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցով դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







