Ներկայումս շինթույլտվութունների հետ կապված առաջացել է իրավիճակ, որ վարչական կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում ավտոմատ կասեցվում է շինարարությունների ընթացքը: Այս մասին այսօր ԱԺ «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկան ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ այժմ շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտ 450 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում կա, բացի այդ Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 145 հազ քառ. ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում:
Օրենքի նախագծով առաջարկվում է այն ակտերի վիճարկման դեպքում, երբ վարչական ակտը վիաճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք, այլ վարչական ակտի կատարումը կասեցվի միայն միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում:
«Իսկ այդ պայմաններն այն են, երբ առկա է հիմնավոր կասկած, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս կամ անհնարին է դարձնում դատական ակտը »,-ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ նախատեսվում է նաև հոդված, որով, կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի և կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցնելու, միջնորդություն, եթե օրենքով սահմանված հիմքերը առկա են:
Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե խնդիրը բարձրացրել է Երևանի քաղաքաետարանը, քանի որ իրենց տված շինթույլտվությունների մասով շինարարականաշխատանքները կասեցվում են՝ որոշ դեպերում իրավունքի չարաշահմամբ, այսինքն՝ հայցվորները դատարան են դիմում այն դեպքերում, երբ քաղաքապետարանի կարծիքով չունեն իրավունքի ռեալ խախտում:
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ նկատեց, որ այժմ հսկայական գումարներ շինարարության մեջ կանգնած են և բազմաթիվ ներդրումներ չեն իրականանում, որովհետև, որևէ մեկը, ով որևէ կառուցապատողի կամ օրինակ հարևանի հետ կապված խնդիրներ ունի, մի բողոքի կամ գրության հիման վրա միլիոնավոր դոլարների ներդրումների է խոչընդոտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







