Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Շենգավիթ) դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպանության միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց:
Նախկին պատգամավորի փաստաբան Հրանտ Անանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար հիմք է ծառայել ընդամենը մեկ անձի ցուցմունքը, ով նույնպես ունի մեղադրյալի կարգավիճակ:
Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառելու մեջ: Այս գործով որպես մեղադրյալ է անցնում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







