Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կոռուպցիայի գործով դատապարտվել է 11 և 2 ամսվա ազատազրկման, հաղորդում է Ինտերֆաքսը։
Հաղորդվում է, որ պաշտպանական կողմը դատավճիռը համարում է անարդար և մոտ ժամանակներս մտադիր է բողոքարկել այն վերադաս ատյանում:
Ավելի վաղ դատախազները պնդել էին 15 տարվա ազատազրկման։
Երկրի նախկին ղեկավարը բազմիցս հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները և դատական գործընթացը համարում է քաղաքական հետապնդում: Այնուամենայնիվ, նա մեղավոր է ճանաչվել Ղրղըզստանի քրեական օրենսգրքի «Կոռուպցիա«» հոդվածով։
Մասնավորապես, դատարանը համարել է, որ Աթամբաևը կապ ունի 2013 թվականին քրեական հեղինակություններից մեկին ուղղիչ գաղութից ապօրինի ազատ արձակելու հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







