«Սա էլ ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը։ Կարճ ասած՝ Վենետիկը թույլ է տվել փոխեք, բայց նախատեսեք անցումային շրջան, արեք աստիճանաբար»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Անգամ քարտուղարն է արձանագրել, որ չեք պահպանել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։ Շարունակեք, խայտառակվեք մինչև վերջ»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել էր, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել։
https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/4574449899247512
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







