ՀՀ դատախազությունը կբողոքարկի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քանի որ դատարանի կողմից ընդունվել է չհիմնավորված և անօրինական դատական ակտ, դատախազությունն այն անպայման կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանում», — գրել է դատախազության ներկայացուցիչը:
Նա նաև տեղեկացրել է, որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած կա, և դատարանի որոշումը վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին:
Դատախազության գնահատմամբ՝ դատարանն անտեսել է և հավուր պատշաճի չի գնահատել այն ռիսկերը, որոնք կապված են կապերի, ֆինանսական ռեսուրսների, ազդեցության, ենթադրաբար հանցագործության մեջ ներգրավված անձանց վրա ապօրինի ազդեցության, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







