Սահմանադրական դատարանը ստացել է ՄԻԵԴ-ի և Վանետեիկի հանձնաժողովի կարծիքները, իսկ դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը ՍԴ-ում վերսկսվելու է: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
«Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ միջազգային փորձից ելնելով ինքնին սահմանադրական տապալում հոդվածի տիրույթում չի կարող գտնվել Սահմանադրության խախտումը: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ Սահմանադրության խախտումը չի կարող համարվել ինքնին սահմանադրական կարգի տապալում: Քրեական օրենսգրիք հետ կապված ՍԴ որոշումները հենց ՍԴ մասին օրենքով ունեն ուրիշ ռեժիմ: Այդ դեպքում դա լինում է մեխանիկորեն»,- ասաց Վարդևանյանը։
Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ դեռևս չեն կարող կանխատեսել, թե ինչ որոշում է կայացնելու ՍԴ-ն։
«Եթե ՍԴ-ն ճանաչի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող, քրեական գործը անհպաղ ենթակա է կարճման: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է այնպիսի սկզբունքներ, որոնց կիրառումը ՍԴ կողմից կարող է հանգեցնել հոդվածի հակասահմանադրական ճանաչելու»,- ընդգծեց Խուդոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







