Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, ավարտեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր՝ նախկինում երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը և իր կենսագրությունը լրացուցիչ պարտավորություն են դնում որևէ բան չանել, որով հնարավոր է սեփական անունը վարկաբեկել։ Նախկին նախագահը նշեց, որ երբեք չի խուսափել պատասխանատվությունից, քանի որ բնույթով այդպիսին է։
Պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, դատախազները կրկին առարկեցին։
Նիստը կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10.00-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







