Առաջին ատյանի դատարանը վաղը կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը նշեց, որ իր դեմ ցուցմունք չկա։
Հարցին՝ ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ է հավաքում, ուրեմն նա դավաճան է։ Այսօր ԱԺ-ում իմ ներկայացրածների, ասածի տերն եմ»։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, Ծառուկյանը պատասխանեց. «Ներկայացրել են, այո։ Հիմա իրենց մեղադրանքը վաղը կքննվի եւ կտեսնեք՝ ինչ է ներկայացված։ Չկա հիմնավորում, սարքած գործ է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







