Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:04

Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական ստուգումների

Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական ստուգումների

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին («Ֆրանկլին Գոնսալես») տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական ստուգումների։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա շահերի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ պաշտպանը բարձրաձայնել էր Սարգսյանի առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ նա ամենօրյա ռեժիմով դեղահաբեր է ընդունում։

Պիվազյանը նշել է, որ ստուգումներն իրականացնելուց հետո նրան կրկին  տեղափոխել են «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ․ «Պետք է տեսնենք, թե բժիշկները ինչ եզրակացություն են տալիս։ Իրեն այդքան էլ լավ չի զգում, առողջական խնդիրներ ունի»։

Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա նախաքննությունը շարունակվում է։ Պաշտպանի խոսքով՝ հավանաբար կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն կներկայացնի նախաքննական մարմինը։

Հիշեցնենք` 2018թ.-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
2018թ.-ի հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց 2019թ.-ի դեկտեմբերի 21-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+