Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ երեւում է, թե ինչպես է Սպիտակ քաղաքի բնակչուհին հրաժարվում դիմակ կրել, որից հետո վիճաբանություն է սկսում նրա և ոստիկանների միջև:
«Ոստիկանները սխալ են քաղաքացու հետ «Դուք»-ով, հարգալից և պաշտոնական բառապաշարով չխոսելու համար, ինչի կապակցությամբ արժանի են բանավոր նկատողության։
Մնացած մասով ճիշտ են գործել և արժանի են խրախուսման»,- գրառել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







