Այսօր տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առցանց նիստը, ֆեյսբուքյան էջում գրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բոթոյանը:
Նախարարը հայտնել է, որ հանձնաժողովի անդամներին ներկայացվել նախարարության հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած կազմակերպությունների աշխատանքները COVID-19 պայմաններում, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցում։

Ներկայացվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու և անկախ կյանք վարելու իրավունքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







