Ձերբակալվել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը («Մանախը»), հայտնել է նրա փաստաբան Աննա Ծառուկյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ ազատամարտիկը ձերբակալվել է նախօրեին։ Այս պահին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։
Ծառուկյանը հավելել է, որ գործը վերաբերում է հրազենային վնասվածքի ենթադրյալ դեպքին։
«Ունենք հրազենային վնասվածքով ենթադրյալ դեպք։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս փուլում ավելին չեմ կարող հրապարակել»,- գրել է նա։
2021 թվականի հունիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ Այվազյանը ձերբակալվել էր։ Այն ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել Facebook-ի ուղիղ եթերում հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու գործով, իսկ դատարանը նրա նկատմամբ կալանք էր կիրառել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







