Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:11

[ԶԼՄ] Ոստիկանները ուժ են կիրառել հայաստանյան խոշոր գործարարի զարմիկի նկատմամբ

[ԶԼՄ] Ոստիկանները ուժ են կիրառել հայաստանյան խոշոր գործարարի զարմիկի նկատմամբ

Անցած գիշեր Երևանում միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի միջև։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։

Կայքի տեղեկություններով՝ միջադեպի պատճառը Ալեքսանյանի կողմից արտակարգ դրության ռեժիմի կանոններին և ոստիկանների պահանջներին չենթարկվելն է եղել։ Նշվում է, որ գործարարի եղբորորդին իր ընկերոջ ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոման Մուրադյանի հետ գտնվելիս է եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ակումբում։

Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ Պարետի որոշմամբ օբյեկտը պետք է փակվի եւ ներկաներին խնդրել են լքել տարածքը: Ըստ կայքի ՝ Ալեքսանյանն ու նրա ընկերը չեն ենթարկվել պահանջներին, ինչի հետևանքով ոստիկանության աշխատակիցներն ուժ են կիրառել: Թերթը նաեւ հրապարակել է ենթադրյալ  միջադեպի տեսագրությունը։

Կայքը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել են նաև Ոստիկանությունից։ Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության աշխատակիցներն ուժեղացված ստուգումներ են իրականացրել Երևանում գործող գիշերային ակումբներում, որոնց գործունեությունը արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ժամանակավորապես դադարեցվել է։

Հաղորդվում է, որ նշված միջոցառումների ընթացքում Աբովյան փողոցի ակումբներից մեկի այցելուները՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, ինչպես նաև բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, միջադեպի հետ կապված նյութեր են նախապատրաստվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+