Գեղարքունիքի մարզում կնոջը մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու դեպքով, հայտնել է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ի վարկածով՝ Ա.Շ.-ն, հանդիսանալով Մ.Ք.-ի ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է նրան։
Խիստ ընկճված հոգեվիճակում հայտնված Մ.Ք.-ն 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում ինքնասպանություն էր գործել՝ կախվելու միջոցով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







