Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:27

Ալեքսան Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Ալեքսան Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։

Դատարանը նրա նկատմամբ կիրառել է նաև բացակայելու արգելք։ Որոշումը կայացրել է դատավոր Լևոն Պետրոսյանը՝ Ալեքսանյանի և Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գործով նիստում։

Մեղադրող կողմը դատարանի որոշումից առաջ միջնորդել էր Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, իսկ պաշտպանական կողմն առաջարկել էր կիրառել 55 մլն դրամի (մոտ 152 000 դոլար) գրավ և վարչական հսկողություն։

Հանրային մեղադրողը կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու անհրաժեշտությունը հիմնավորել էր Ալեքսանյանի կողմից քրեական վարույթին միջամտելու ռիսկերի առկայությամբ։

Ալեքսանյանի պաշտպան Արշակ Վարդանյանը չէր համաձայնել մեղադրողի միջնորդությանը։ Նրա խոսքով՝ նախաքննությունն իրականացվել էր շուրջ 100 անձից կազմված խմբի կողմից, մինչդատական վարույթն արդեն ավարտված է, իսկ արտավարութային փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները կցված են գործին։ Հետևաբար, պաշտպանի գնահատմամբ, Ալեքսանյանի կողմից քրեական վարույթին միջամտելու ռիսկեր չկան։

Վարդանյանը նաև նշել է, որ ցուցմունք տված 111 անձից պաշտպանական կողմը հարցեր ունի միայն երեքի նկատմամբ, իսկ մյուս 108-ի ցուցմունքներում, ըստ նրա, Ալեքսանյանի վերաբերյալ մեղադրական տեղեկություններ չկան։

Պաշտպանի գնահատմամբ՝ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի կիրառումն անհամաչափ է։ Պաշտպանական կողմի մյուս փաստաբանները ևս կիսել են Վարդանյանի դիրքորոշումը։

Փաստաբան Առնոլդ Վարդանյանի խոսքով՝ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի կիրառման նախապայմանները բացակայում են, և նրա նկատմամբ ազատությունը սահմանափակող որևէ խափանման միջոց կիրառելու հիմքեր չի տեսնում։

Նշենք, որ նիստն ընթացել է առանց տեսանկարահանման։ Պաշտպանական կողմն առարկել էր տեսանկարահանմանը, լուսանկարահանմանը և նիստի ուղիղ հեռարձակմանը՝ հայտնելով, որ թեև Ալեքսանյանն անձամբ դեմ չէ, նկարահանումը կարող է խոչընդոտել պաշտպանական կողմի բնականոն աշխատանքին։ Միաժամանակ՝ Ալեքսանյանն ու նրա պաշտպանները շնորհակալություն են հայտնել լրագրողներին՝ նիստին ներկա գտնվելու համար։

Կարապետյանն ու Ալեքսանյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և իրենց նկատմամբ իրականացվող հետապնդումը համարում են քաղաքական։

Ալեքսանյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտարարել է, որ պաշտպանական կողմը կբողոքարկի տնային կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը։ Նա կրկնել է, որ պաշտպանական կողմը թե՛ Ալեքսանյանի, թե՛ Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործընթացը համարում է քաղաքական հետապնդում։

«Տնային կալանքը ևս բավականին խիստ սահմանափակումներ է պարունակում։ Այնպես չէ, որ պետք է ուրախանանք, որ տնային կալանք տվեցին։ Ընդհակառակը, այս մարդուն ի սկզբանե չպիտի կալանավորեին»,- ասել է Ֆերոյանը։

Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը կապել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած` «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ» զեկույցի հետ։

«Ուժեղ Հայաստան»-ն ընդգծել է, որ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենն առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին: Ըստ կուսակցության՝ իսկական արդարադատությունը ենթադրում է «քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի» ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում:

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին, հաջորդ օրը դատարանը նրան երկու ամսով կալանավորել էր, այնուհետև՝ հունիսի 25-ին, կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Նրան մեղադրանք էր ներկայացվել հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կասկածով։ 

Օգոստոսին Ալեքսանյանի և Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան։ Կարապետյանը նախկինում ազատ էր արձակվել 1 մլրդ դրամ գրավով, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվել էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+