Ոստիկանության ստուգայցերի արդյունքում դադարեցվել է 16 գիշերային ակումբների գործունեությունը։ Այս մասին հայտնում է Ոստիկանության տեղեկատվական համակարգը։
Ըստ հաղորդագրության՝ հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներում, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է:
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելել են մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ:
Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվել է 16 գիշերային ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր Պարետի որոշման պահանջները. մյուս գիշերային ակումբները փակ են եղել:
Նշվում է, որ գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







