Նռնակի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 24-ին պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, իսկ մեկ անձ կալանավորվել է, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նա գործի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։
Պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին տեղեկությունը հաստատել էր դեպքի օրը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։
ԶԼՄ-ներն ավելի ուշ հրապարակել են դեպքի հնարավոր հանգամանքներին առնչվող տարբեր տեղեկություններ։ Մասնավորապես, «Հրապարակ»-ը հայտնել էր, որ նռնակի պայթյունին նախորդել էր զինծառայողների միջև ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննության ընթացքում տեղեկություններ էին ի հայտ եկել զինծառայողի՝ նախկինում թմրանյութերի հետ կապված վարույթի, ինչպես նաև պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրների մասին։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել՝ որպես զինծառայողի մահվան հանգամանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







