Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցուց սեպտեմբերի 11-ին գողացել են գանձանակը, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ ՔԿ-ից առայժմ չեն հայտնել։
Եկեղեցիներից ու մատուռներից գողության դեպքեր էին արձանագրվել նաև օգոստոսին: Մասնավորապես, գողացել էին Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







