Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ մեկուկես տարի առաջ է նկարահանվել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ նկարահանման պահին իրավապահները մի քանի անձի տեղափոխում էին ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար:
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում, թե ինչպես են իրավապահներն ընթացքի ժամանակ կանգնեցնում Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկում:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր մամուլում Նալբանդյանի՝ իր ընտանիքի հետ հնարավոր կապերի վերաբերյալ հրապարակումներին։ Վարչապետը հայտնել էր, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է ստուգել այդ տեղեկությունները և, անհրաժեշտության դեպքում, վարույթներ նախաձեռնել։ Ավելի ուշ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նալբանդյանը հայտարարել էր, որ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների, նախկին իշխանությունների կամ քաղաքական որևէ ուժի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







