Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:40

Տեսչական մարմինը` ալկոգելի արտադրության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ

Տեսչական մարմինը` ալկոգելի արտադրության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սույն թվականի մարտի 26-ից մայիսի 11-ը ներառյալ ստուգում է իրականացվել թվով 51 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Տեսչական մարմնից։

Ստուգումների արդյունքում արձանագրվել են հետևյալ արդյունքները.

  • 1 տնտեսվարող սուբյեկտի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, 50 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է եղել հայտարարագիր)։
  • Բոլոր տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի վրա առկա է եղել համապատասխան մակնշում։ Միայն 4 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են խախտումներ՝ մակնշման մեջ զետեղված սպիրտի ցուցանիշը չի համապատասխանել լաբորատոր փորձարկման արդյունքներին:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկություններ է հաղորդել նաև  ստուգումների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից հետո տնտեսվարողների կողմից կատարված խախտումների արձանագրման դինամիկայի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովի կողմից 2019 թվականի նոյեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, որով Տեսչական մարմնի կողմից ստուգումներն իրականացվում են առանց տնտեսվարողնորին նախապես՝ եռօրյա ժամկետում ծանուցման։

Նշվում է, որ այս փոփոխությունից հետո տնտեսվարողների կողմից խախտումների թիվը նվազել է, իսկ բացահայտումների թիվը՝ աճել:

Այսպես՝

  • 2020 թվականի առաջին եռամսյակում 11 ԱԳԼՃԿ-ներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ճնշման գերազանցման 5 և ճնշակայանների ստուգաչափված չլինելու 4 դեպք:
  • Հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայաններում իրականացված 11 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է գազաբաշխիչ աշտարակների ճկափողերի ստուգաչափված չլինելու 5 և ստուգաչափման դրոշմի բացակայության 1 դեպք:
  • Նավթամթերքի լցակայաններում իրականացված 10 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թույլատրելի սահմանաչափերի խախտման 7 դեպք:

«Օրենսդրական փոփոխության արդյունավետությունն առավել տեսանելի կլինի 2020 թվականի առաջին կիսամյակային հաշվետվությունում»,-հայտնում են Տեսչական մարմնից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+