Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Էրեբունիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 անձ է ձերբակալվել․ ՔԿ

Էրեբունիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 2 անձ է ձերբակալվել․ ՔԿ

Երևանի Էրեբունի վարչական շրջանում ռեստորոնային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքից հետո 2 անձ ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի (ՔԿ) մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ըստ նրա՝ հարուցվել է քրեական վարույթ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով)։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով 5 մարդ ստացել է վնասվածքներ ու դիմել բժշկական կենտրոններ։ Ըստ նրա՝ ռեստորանային համալիրի «կուպեներից» մեկում, որտեղ, ենթադրաբար, սկսվել էր վեճը և փողոցի տարբեր հատվածներում հայտնաբերել էին դանակ, պատառաքաղ, բջջային հեռախոսներ, «բիտա», թմրանյութին նմանվող զանգված և կաթուցիչ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+