Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:01

Իշխան Սաղաթելյանին առնչվող քրվարույթներ են նախաձեռնվել

Իշխան Սաղաթելյանին առնչվող քրվարույթներ են նախաձեռնվել

Քննչական կոմիտեն հայտնել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանին առնչվող երկու քրեական վարույթ նախաձեռնելու մասին, որոնք միացվել և քննվում են մեկ գործով։

Ըստ ՔԿ-ի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 5-ին արգելել էր Սաղաթելյանին և նրա կնոջը՝ Լ.Խ.-ին, որևէ գործողություն կատարել իրենց պատկանող գույքի տնօրինման հետ։ ՔԿ-ն նաև հայտնել է, որ դատարանը որոշել էր 258 մլն 146 հազար 843 դրամի չափով արգելանք դնել նրանց գույքի վրա։

ՔԿ-ի տվյալներով՝ Սաղաթելյանը սկզբում հրաժարվել է ներկայացնել գույքի, եկամուտների և գույքային իրավունքների մասին հայտարարագիր, իսկ ավելի ուշ ներկայացրած հայտարարագրում նշել է պարտադիր առգրավման ենթակա գույք, որի վրա հետագայում արգելանք է դրվել։

Միացված վարույթները Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով) և 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը, առավելագույն պատիժը՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 ամսով) հատկանիշներով են։

ՔԿ-ից նաև նշել են, որ հունիսի 23-ին Սաղաթելյանի բնակության վայրում և նրա կնոջը պատկանող երկու ավտոմեքենայում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են արտարժույթով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր։

Հունիսի 23-ին Սաղաթելայնի փաստաբան Սերգեյ Հարությունյանը և ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էին Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունների մասին։ Փաստաբանը քննչական գործողությունները քաղաքական էր անվանել՝ կապելով այն Սաղաթելյանի գործունեության հետ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքը խորհրդարան անցնող երրորդ ուժն է՝ ստացել է 12 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 29 մանդատ։ Սաղաթելյանը դաշինքի ցուցակի 2-րդ համարն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+