Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:31

1991թ-ից սկսած բոլոր ընտրություններն ուսումնասիրելու համար կստեղծվի փաստահավաք խումբ

1991թ-ից սկսած բոլոր ընտրություններն ուսումնասիրելու համար կստեղծվի փաստահավաք խումբ

Հայաստանում նախատեսվում է ստեղծել փաստահավաք խումբ, որը կզբաղվի, օրինակ, 1991 թվականից սկսած տեղի ունեցած ընտրությունների, հանրաքվեների կեղծումների և այլ իրադարձությունների մասին փաստերի հավաքագրմամբ, սեփականությունից ապօրինի զրկման դեպքերի մասով փաստահավաք առաքելությամբ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Փաստահավաք խմբի ստեղծումը անցումային արդարադատության, այսինքն՝ դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված մեր ուղղություններից մեկի հերթական իրագործումն է»,-նշել է նախարարը։

Ըստ Բադասյանի՝ օրենքի նախագիծը նոր է դրվել հանրային քննարկման և դրա հիմնական էությունն այն է, որ առանձին մարմին է ձևավորվելու, որն ունենալու է առանձին ֆինանսավորում պետական բյուջեի մասին օրենքով:

«Դրա ֆունկցիան է լինելու մի քանի ուղղություններով փաստահավաք առաքելության իրականացումը: Դրանք ՀՀ-ում 1991 թվականից սկսած տեղի ունեցած ընտրությունների, հանրաքվեների կեղծումների և այլ իրադարձությունների մասին փաստերի հավաքագրումն է, դրա հիման վրա եզրահանգումների իրականացումը, հետագա քայլերի ձեռնարկումը, օրինակ ինչպես ռեֆորմներ իրականացնել, ինչ վերահսկողական գործիքներ ներդնել՝ ապագայում նման բացասական երևույթները բացառելու համար»,-նշել է նախարարը։

Ըստ Բադասյանի՝ հաջորդ ուղղությունը սեփականությունից ապօրինի զրկման դեպքերի մասով փաստահավաք առաքելություն անելն է, և դրա հիման վրա որոշելը տուժողների, տուժողների իրավահաջորդների շրջանակը և պետության կողմից այդ մասով գործողությունները։ Բադասյանը թվարկել է օրենքի նախագծով նախատեսված մի շարք ուղղություններ, որտեղ փաստահավաք խումբը առաքելություն է իրականցնելու։ Ըստ նրա՝  դա կարող է լինել պետության կողմից ֆինանսական փոխհատուցումների տեսքով, պետության կողմից ներողություն խնդրելու եղանակով և այլն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+