Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:16

Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն բռնության ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն բռնության ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բակային մաքրուհի աշխատող Աիդա Մխիթարյանի նկատմամբ բռնության ենթարկելու միջադեպով իրավապահները վարույթ են հարուցել:

Քնչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել են, որ վարույթը նախաձեռնվել է պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածի ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով-խմբ․):

Մարտի 20-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ արձանագրվել էր միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։ Չնայած կադրերում դեմքեր չեն երևում, ձայնագրության մեջ լսվող վեճի մասնակիցները, ըստ նախնական տեղեկությունների, կին և թաղապետարանի հավանական աշխատակիցներ են։ Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես են փորձում կանգնեցնել տղամարդուն, որն ի պատասխան հայտարարում է՝ «թող, ինչ ուզում է՝ թող լինի»։

Ավելի ուշ Մխիթարյանն «Ազատությանը» պատմել է, որ թաղապետարանի աշխատակիցների հետ դեպքը վեճի մի մասն է։ Նա նշել է, որ «փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել էին իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից»։

Նրա խոսքով՝ դեպքին նախորդել էր կոմունալ բաժնի պետի դժգոհությունը, ինչն սկսվել էր, երբ ինքը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացրել և պահանջել վերանորոգել իրենց շենքի տանիքը։

Մխիթարյանը պնդում է, որ դրանից հետո չեն հաշվարկել իր աշխատած օրերը, նվազեցրել են աշխատավարձը, ապա ազատել աշխատանքից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+