ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փոխզիջում չի լինի քրեական և կոռուպցիայի հետ:
«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք»,-գրել է նա։
Նշենք, որ վարչապետի գրառումն արվել է Կապանի ոստիկանության բաժնի շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի ֆոնին: Բողոքի ակցիաները քաղաքում սկսվել են մայիսի 24-ի առավոտյան Քաջարանի քաղաքապետի շրջապատի մեջ մտնող 4 քաղաքացիների ձերբակալությունից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







