Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նամակ են ուղարկել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նշված դիմումով հետ է կանչվում Երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքները:
Ավելի վաղ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունները։
https://www.facebook.com/aramo.vardevanyan/posts/3398197443527700
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







