Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:59

[ԶԼՄ] Մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է. Վահագն Հարությունյան

[ԶԼՄ] Մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է. Վահագն Հարությունյան

Մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը Նիկոլ Փաշինյանն է։  Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա «Մարտի 1»-ի 10 սպանվածների հետ կապված գործերը բացահայտված չեն, Հարությունյանը նշել է, որ մահացածները դեպքի վայրում չեն եղել, նրանք եղել են կա՛մ հիվանդանոցներում, կա՛մ դիահերձարաններում, իսկ սպանությունների բացահայտման ամենակարևոր գործոնը դեպքի վայրի պատշաճ զննությունն է. «Մենք որպես այդպիսին դեպքի վայր չենք տեսել»,-նշել է նա։

Անդրադառնալով մեղադրանքներին, ըստ որոնց «Մարտի 1»-ին կրակված պարկուճներն իր հանձնարարությամբ փոխվել են, Հարությունյանը նշել է, որ դրա վերաբերյալ ապացուցողական որևէ բազա չկա։ «Թող ՀՔԾ-ն հղում անի և հաստատի, թե քանի տեսակ ապացույցների հիման վրա է նման եզրահանգում անում»,-նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա «Մարտի 1»-ի 10 սպանվածների հետ կապված գործերը բացահայտված չեն, Հարությունյանը նշել է, որ մահացածները դեպքի վայրում չեն եղել, նրանք եղել են կա՛մ հիվանդանոցներում , կա՛մ դիահերձարաններում, իսկ սպանությունների բացահայտման ամենակարևոր գործոնը դեպքի վայրի պատշաճ զննությունն է. «Մենք որպես այդպիսին դեպքի վայր չենք տեսել»,-նշել է նա։

Անդրադառնալով մեղադրանքներին, ըստ որոնց «Մարտի 1»-ին կրակված պարկուճներն իր հանձնարարությամբ փոխվել են, Հարությունյանը նշել է, որ դրա վերաբերյալ ապացուցողական որևէ բազա չկա։ «Թող ՀՔԾ-ն հղում անի և հաստատի, թե քանի տեսակ ապացույցների հիման վրա է նման եզրահանգում անում»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ  պարզվել է Մարտի 1-ի կազմակերպիչների շրջանակը ու ավելացրել, որ գուցե քննչական խմբի նախկին ղեկավարը «գիտի սպանության հեղինակների անուն, ազգանունները»։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հարությունյանն ասաց. «Իհարկե պարզ է, որովհետև կազմակերպիչներից մեկն ինքն է և դրա համար դատապարտվել է, ճանաչվել է մեղավոր և դատապարտվել։ Իհարկե, պարզ է։ Ինքս եմ ստորագրել մեղադրանքի որոշումը և մեղադրական եզրակացությունը»։

Հարությունյանի խոսքով՝  կան բազմաթիվ տեսաձայնագրություններ այդ օրվա իրադարձությունների վերաբերյալ։

«Հենց նույն Փաշինյան Նիկոլի ելույթների տեսագրությունները, այլոց տեսագրությունները, հեռախոսային խոսակցությունները։ Ես ասում եմ ակնհայտ բաների մասին, որոնք վիճարկման ենթակա չեն, որովհետև կա ակնհայտ տեսագրություն։ Ուզում է՝ ես լինեմ, ուզում է Սասունը լինի Խաչատրյան կամ այլ գերբնական իրավական ունակություններով օժտված քննիչ, այդ տեսագրությանը, ելույթին, պետք է տրվի գնահատական և համոզված եմ՝ դրանց տրվել է ճիշտ, օբյեկտիվ  գնահատական»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նախաքննության նպատակն այդ ամենը խեղաթյուրելն է և չգիտես ինչի հիման վրա զանգվածային անկարգություններ կատարողները վերածվեցին ցուցարարների։

«Ինչպես կարելի է Կարմիր խաչի նշանով ավտոմեքենան այրող հրոսակին, ամբոխին համեմատել ցուցարարի հետ»,- նշել է Հարությունյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+