Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:02

ՆԳՆ-ն զգուշացնում է Հայաստանում տարածվող ֆինանսական բուրգի վտանգի մասին

ՆԳՆ-ն զգուշացնում է Հայաստանում տարածվող ֆինանսական բուրգի վտանգի մասին

Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը քաղաքացիներին զգուշացրել է ֆինանսական նոր բուրգի և դրանից բխող վտանգների մասին։

Կիբեռոստիկանությունը նշել է, որ հայկական սեգմենտում տարածվում է gxmcoin անվանումով ֆինանսական բուրգը, որից օգտվելու դեպքում քաղաքացիները կարող են ֆինանսական կորուստներ ունենալ։

«Հիշեք Hellobit անունը կրող ֆինանսական բուրգի վնասները և հեռու մնացեք այս ու նմանատիպ այլ հարթակներից»,- զգուշացրել են կիբեռոստիկանությունից։

2025-ին Հայաստանում HelloBit անունով առցանց հարթակից քաղաքացիներ էին տուժել՝ կորցնելով գումարներ։ Այս հարթակները ներկայացվում են որպես եկամտաբեր ներդրումային հնարավորություն։ Սկզբում որոշ օգտատերերի թույլ են տալիս փոքր գումարներ հետ ստանալ, բայց որոշ ժամանակ անց այդ բուրգերն, այսպես ասած, պայթում են, իսկ գումարները հետ վերադարձնել այլևս հնարավոր չի լինում։

Փորձագետները նշել էին, որ նման սխեմաները կարող են ոչ միայն հանգեցնել ֆինանսական մեծ կորուստների, այլև ստեղծել տվյալների արտահոսքի և նոր խարդախությունների ռիսկեր։

Հնարավոր վնասներից խուսափելու համար կարդացեք նաև Armenia Today-ի ներքոնշյալ նյութերը․

HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին

«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+