Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:34

«Անհայտ ճակատագրերի» հիմքի վրա խաղաղություն չի լինի»․ Արցախի ՄԻՊ-ի և Արտակ Բեգլարյանի նամակը՝ Վենսին

«Անհայտ ճակատագրերի» հիմքի վրա խաղաղություն չի լինի»․ Արցախի ՄԻՊ-ի և Արտակ Բեգլարյանի նամակը՝ Վենսին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի կապակցությամբ նրան նամակ են ուղղել՝ ուշադրություն հրավիրելով անհայտ կորածների ճակատագրի և Բաքվում պահվող հայերի ազատ արձակման վրա։

Նամակի հեղինակները նշում են, որ խաղաղության գործընթացի, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ մղվող «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի հաջողությունը, կախված է հումանիտար հիմնարար խնդիրների լուծումից։

Ըստ նրանց՝ անհայտ կորածների հարցում Ադրբեջանի կողմից շարունակվող ոչ համագործակցային վարքագիծը ոչ միայն մարդասիրական խնդիր է, այլև տարածաշրջանային լարվածության կարևոր աղբյուր։

Ստեփանյանն ու Բեգլարյանը շեշտել են, որ կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհետ ճակատագրերի» հիմքի վրա՝ ընդգծելով անհետ կորածների հարազատների՝ ճշմարտությունն իմանալու հիմնարար իրավունքը։ Նրանք ԱՄՆ վարչակազմին կոչ են արել աջակցել չեզոք և տվյալահեն միջազգային մեխանիզմի ստեղծմանը՝ մարտական գործողությունների ընթացքում, ինչպես նաև Արցախում վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ անհայտ կորածների գտնվելու վայրերը պարզելու և նրանց նույնականացնելու համար։

Նամակում առանձին անդրադարձ է կատարվել նաև Բաքվում պահվող 19 հայ գերիների խնդրին։ Հեղինակների խոսքով՝ նրանց շարունակվող գերությունը, շինծու դատավարությունները և վերջերս կայացված ցմահ դատավճիռները լուրջ մարդասիրական խոչընդոտ են խաղաղության գործընթացում։ Նրանք ընդգծել են, որ այդ անձանց ազատ արձակումը կարող է դառնալ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ամենաարագ և արդյունավետ քայլերից մեկը՝ ցույց տալու համար, որ խաղաղության օրակարգը հիմնված է արդարության, ոչ թե միայն քաղաքական հարմարության վրա։

Բեգլարյանը և Ստեփանյանը կոչ են արել ԱՄՆ փոխնախագահին Բաքվում նախատեսվող քննարկումների ընթացքում անհայտ կորածների ճակատագրի հստակեցումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել առանցքային թեմաներ՝ որպես տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հասնելու նախապայման։

Վենսը փետրվարի 9-11-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նրան է միանալու ԱՄՆ տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+