Քրեական գործ է հարուցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքով, հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշվում է, որ Ս.Ն.-ն և Դ.Խ.-ն 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 26-ին կատարել են խուլիգանություն՝ խոչընդոտելով ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը:
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







