Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:55

Լրջագույն ռիսկեր և բանկային գաղտնիքի խախտում․ փաստաբանը՝ ArCa քարտերով անկանխիկ գնումների հետվճարի մասին

Լրջագույն ռիսկեր և բանկային գաղտնիքի խախտում․ փաստաբանը՝ ArCa քարտերով անկանխիկ գնումների հետվճարի մասին

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն զգուշացրել է ArCa (Արմենիան Քարդ) վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում հետվճար ստանալու գործընթացի հետ կապված ռիսկերի մասին։

Կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից ArCa համակարգով անկանխիկ կատարված գործարքներից նախատեսվում է 2%-ի չափով հետվճար տրամադրել։

Փաստաբանը շեշտել է, որ գերակշիռ մեծամասնության համար հետվճարը կազմելու է 2000-3000 դրամ, սակայն դրա դիմաց ստանալու են լրջագույն ռիսկեր, և խախտվում է բանկային գաղտնիքը։

Ըստ որոշման՝ ArCa-ն յուրաքանչուր ամիս Ֆինանսների նախարարությանն է ուղարկելու հաշվետվություն, որը ներառում է յուրաքանչյուր շահառուի կողմից իրականացված գործարքի վերաբերյալ տեղեկատվություն՝ շահառուի անձնական տվյալների իբր պահպանմամբ։

«Որոշումը չի հիմնավորում, թե ինչո՞ւ է նախարարությունն ստանում քաղաքացիների քարտային գործարքների մասին տվյալներ։ Եթե սա արվեր քեշբեքի՝ պետության մասնաբաժինը հաշվարկելու համար, կհասկացվեր, սակայն նույն որոշման մեջ նշված է, որ քեշբեքի հաշվարկը կատարում է ArCa-ն, իսկ կառավարությունը չբացահայտված նպատակով ստիպում է ArCa-ին ամեն ամիս քաղաքացիների քարտային գործարքների տվյալները փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարությանը»,- նշել է նա։

Հայրապետյանը նաև ընդգծել է, որ ավելի է մեծանում բանկային զեղծարարությունների զոհ դառնալու հավանականությունը։ Նրա խոսքով՝ որոշմամբ հաշվի չի առնվում քաղաքացու կարծիքը՝ ինքն ուզո՞ւմ է օգտվել 2000-3000 դրամ հետվճարից, թե՞ ոչ, իսկ նրա տվյալները կարող են հայտնել նախարարության ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցների տրամադրության տակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+