Հունվարի 1-7-ը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը՝ Երևանում, 500-ը՝ մարզերում, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ նույն ժամանակահատվածում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերն ամառային էին, իսկ 298-ը՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։
Նշվում է նաև, որ տոնական օրերին փրկարարները ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







