Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։
Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Գերատեսչությունից չեն նշել կալանավորված պաշտոնյայի անունը։ «Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 20-ին գրել էր, որ ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է, երբ բացահայտվել է բեռների ու փաստաթղթերի միջև անհամապատասխանություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







