«Բոլոր այն լուրերը, որ տարածվել են իմ մասին, թե ես բիզնեսով եմ զբաղված, մաքսանենգ ճանապարհով ինչ-որ բաներ եմ արտահանում, կամ ներմուծում, դրանք մտացածին են, սուտ են և կարծում եմ մեր քաղաքացիների և ինձ համար պարզ են, թե ինչ նպատակի են ծառայում այդ սուտ լուրերը»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Այդ թեմայի հետ կապված ես լսեմ եմ 3 բառ՝ ծխախոտ, ինքնաթիռ, Աֆղանստան և լսել եմ այն կոնտեքստում, որ դա սկսել են ինձ հետ կապել: Հետո դատական հայց եմ ներկայացրել ֆեյսբուքյան չորս օգտատերերի դեմ, որովհետև նրանք էին այդ սուտ լուրը հրապարակել՝ Նարեկ Սամսոնյան, Արթուր Դանիելյան, Գագիկ Համբարյան, Մարինա Խաչատրյան: Ես իմ իրավաբան ընկերների հետ ուսումնասիրել եմ նրանց հրապարակումները և ակնհայտ զրպարտանք ենք տեսել: Այդ ընթացքում Միքայել Մինասյանը դեռ հանդես չէր եկել իր հայտարարություններով, այդ իսկ պատճառով նրա անունը այդ չորս հոգու կողքին չկա»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ Միքայել Մինասյանի նկատմամբ նույնպես կներկայացնեն դատական հայց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







