Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

Քրեական վարույթ կա խանութի առնչությամբ, որը փակելու հրահանգ էր տվել Փաշինյանը

Քրեական վարույթ կա խանութի առնչությամբ, որը փակելու հրահանգ էր տվել Փաշինյանը

Քրեական վարույթ է նախաձեռնվել այն խանութի առնչությամբ, որը փակելու հրահանգ էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

Դեկտեմբերի 18-ի կառավարության նիստում Փաշինյանը խոսել էր անկանխիկ եղանակով առևտրից խուսափելու դեպքերից։ Նա մի խանութի օրինակ էր բերել, որտեղից, իր խոսքով, կառավարության աշխատակազմից առևտուր էին արել, բայց խանութում ասել էին, թե տվյալ ապրանքը կանխիկով այլ գին է, անկանխիկ՝ այլ գին:

«Ի՞նչ է նշանակում՝ Երևանի կենտրոնում վարչապետի աշխատակազմից գնան առևտուր անեն, իրենց ասեն՝ գիտես, ընգեր ջան, մեզ մոտ սենց է։ Այդ խանութում պիտի առևտուր չլինի, փակեք խանութը, քանի անձնական թույլտվություն չտամ՝ այն չի կարող բացվել»,- մասնավորապես նշել էր Փաշինյանը։

Պետական եկամուտների կոմիտեն  հայտնել է, որ Փաշինյանի կողմից նշված հարկ վճարողը «Ն․ Ս․» ընկերությունն է։ Ընկերության նկատմամբ քրվարույթը նախաձեռնվել էր դեռևս 2024 թվականի հոկտեմբերին՝ Քրեական օրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ.):

ՊԵԿ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով բացահայտել է խոշոր հարկային խախտումներ և ապօրինի ներմուծման փորձեր։ ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունում ստվերային շրջանառությունից չի վճարվել 95,7 մլն դրամ հարկ։ Նշվում է, որ ընկերության կողմից փորձ է կատարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, ինչը կանխվել է։ Ընկերության կողմից պետությանը պատճառված ընդհանուր վնասը գնահատվել է 64,5 մլն դրամ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 90 iPhone 16, ևս 277 հեռախոս իրացվել է առանց փաստաթղթերի։ Լրացուցիչ հաշվարկներով՝ բացահայտվել է լրացուցիչ 46,1 մլն դրամ չվճարված հարկ, հաշվարկը փոխանցվել է ՔԿ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+