Քննչական կոմիտեն Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ Երևանում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցել 16 անձի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են ՔԿ մամուլի ծառայությունից։
Նրանցից 16-ից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում, նշել են կոմիտեից։
Ոստիկանները դեկտեմբերի 12-ին Երևանի Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն էին տեղափոխել Լեհաստանի 17 քաղաքացու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







