Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև հունվարի 30-ը (մոտավորապես 50 օրով), Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Տավրոս Գևորգյանը։
Դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 2-ին, նոր ժամկետն սկսվում է դեկտեմբերի 10-ից։
Մամուլը հայտնել էր, որ իրավապահները ձերբակալել են Ալեքսանյանին, սակայն տեղեկությունը փորձել են հանրությունից գաղտնի պահել։ Ըստ հրապարակման՝ Ալեքսանյանին ձերբակալել էին Ավստրիայից Հայաստան վերադառնալիս՝ օդանավակայանում։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ ԱԱԾ-ն նաև խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում։ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։






































