Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:59

«Մարմինս փշաքաղվեց», «ծնող կոչվելու իրավունք չունեն»․ քաղաքացիները՝ երեխայի սպանության մասին

«Մարմինս փշաքաղվեց», «ծնող կոչվելու իրավունք չունեն»․ քաղաքացիները՝ երեխայի սպանության մասին

Մարտի 16-ին Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մանկահասակ տղա երեխա․ հայ հասարակության քննարկման և ուշադրության առանցքում դեռ նախորդ շաբաթվանից շարունակում էր մնալ հենց այս դեպքը։

Երեխային, ըստ իրավապահների նախնական վարկածի, ծեծել էր խորթ մայրը։ Նա 2 ամսով կալանավորվել էր, Armenia today-ը տեղեկացել էր ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ գործում որպես մեղադրյալ ներգրավվել է նաև երեխայի հայրը։ Ի պատասխան մեր խմբագրության հարցին՝ նախարարը չէր բացառել ընտանիքի մյուս անդամներին ևս մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։

Ամբողջ ընթացքում երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Ի սկզբանե՝ բժիշկները երեխայի վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր և պայքարել նրա կյանքի համար։ Մարտի 21-ին երեխան մահացել էր․ այս մասին Armenia Today-ը տեղեկացել է բուժհաստատությունից։

Այս դեպքի մասին Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ հասկանալու համար,  արդյոք քաղաքացիները դեպքը բռնությո՞ւն են համարում, ո՞ւմ են մեղադրում և նման դեպքերը նվազեցնելու համար ի՞նչ օրենսդրական փոփոխությունների կարիք են տեսնում։

Առանց բացառության՝ հարցված բոլոր քաղաքացիները դեպքը բռություն են համարել։ Նրանցից ոմանք կատարվածի համար բացառապես մեղադրել են ընտանիքին, մասնավորապես՝ ծնողներին և խորթ մորը։

«Ծնողներն են մեղավոր, բայց այլ ավելի շատ՝ հայրը,  որ տեր չի կանգնել իր զավակին»,- այսպես է ասել քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ կատարվածի համար մեղադրել են պատկան մարմիններին՝ սոցիալական ծառայություններին, համայնքային պատասխանատուներին և  ոստիկանությանը։

«Համայնքում բոլորն իմանում են, որ կա նման ընտանիք, իսկ եթե նման խնդիր կա, ուրեմն պետք է համայնքի ղեկավարը կամ համապատասխան մարմինները կարողանան ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, որպեսզի գործը դրան չհասնի»,- ասել է քաղաքացին։

Ոմանք էլ կատարվածի համար մեղադրում են հասարակությանը՝ անտարբերության ու տիրող բարքուվարքի համար։

«Սա մեր հասարակության դաստիարակության արդյուքն է»,- ասել է մեկ այլ հարցվող։

Հարցվածներից մի քանիսն էլ կարծում են, որ նման դեպքերը շատացել են ոչ միայն ընտանիքներում, այլև մանկապարտեզներում և դպրոցներում՝ դա պատճառաբանելով օրենքի բացակայությամբ։

«Օրենք գոյություն չունի Հայաստանում, որովհետև ոչ մեկս պաշտպանված չենք ո՛չ տանը, ո՛չ այլ միջավայրում»,- ասել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+