Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:26

ՌԴ խաղաղապահները Մոսկվայից ազդանշան են ստացել և արել են այն, ինչ պարտավոր էին անել. քաղաքագետ

ՌԴ խաղաղապահները Մոսկվայից ազդանշան են ստացել և արել են այն, ինչ պարտավոր էին անել. քաղաքագետ

Ռուս քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերջին լարվածությունը։

Քաղաքագետը չհամաձայնեց այն կարծիքին, որ Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորակազմը չի արձագանքել Բաքվի գործողություններին։ Նա հիշեցրել է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը Ստեփանակերտում շփվել է հայկական կողմի հետ։ «Ռուսական կողմը, այսպես թե այնպես, իր աշխատանքն է կատարել, և ադրբեջանական հենակետը գտնվում է նույն տեղում, որտեղ գտնվել է մինչ այդ», —  ընդգծեց Գևորգյանը:

Նա նշել է, որ միջադեպից հետո՝ հաջորդ օրը հրավիրվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ որպես հիմնական հարց է դրվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Դա ազդանշան է, համապատասխան որոշումներ են կայացվել։ Այն տեղեկատվությունը, որ ստանում եմ ես, վկայում է այն մասին, որ կողմերը մնացել են իրենց նախկին դիրքերում։ Ըստ ամենայնի, ռուս խաղաղապահները Մոսկվայից ազդանշան են ստացել Անվտանգության խորհրդի նիստից հետո և արել են այն, ինչ նրանք պարտավոր էին անել», — նշել է քաղաքագետը։

Խոսելով օգոստոսի 5-ին Սոչիում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքների մասին՝  Գևորգյանն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և վերջին շրջանում այնտեղ տեղի ունեցած միջադեպերը հանդիպման ընթացքում չեն քննարկվել, համենայնդեպս պաշտոնական մակարդակով այդ մասին ոչինչ չի ասվել:

Արևելագետը նշել է, որ վերջերս՝ հուլիսի 19-ին, Էրդողանը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Պուտինի հետ, այնուհետև ժամանել է Սոչի։ «Այստեղ հարց է առաջանում՝ ում է դա պետք ավելի շատ՝ Պուտինին, թե Էրդողանին։ Պատասխանը հարցում է, դա պետք էր Էրդողանին», — նշել է փորձագետը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ թուրքական կողմը հույս էր հայտնել, որ Պուտինը կայցելի Թուրքիա, սակայն խուսափողական պատասխան է ստացել Մոսկվայից։

Քաղաքագետը դժվարացել է հաստատել կամ հերքել սոցցանցերում և ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, թե իրանական զորքերն Ադրբեջանի հետ սահման են տեղափոխվել Ղարաբաղում վերջին էսկալացիայի ընթացքում: «Վերջին մի քանի տարիների ընթացքում, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Իրանն ամրացրել է սահմանն ու կենտրոնացրել հեռահար հրետանին ու տարբեր զինատեսակներ Ադրբեջանի հետ սահմանին, ուստի Թեհրանին, ըստ էության, պետք չէ ոչինչ տեղափոխել», — ընդգծել է նա: Միաժամանակ Կարինե Գևորգյանը չբացառեց, որ իրանական զորքերի տեղաշարժեր կարող էին տեղի ունենալ։ Նրա խոսքով՝ Արցախում ընթացող հակամարտության մի շարք բռնկումների պայմաններում, բնական է, որ Իրանն իր զինուժն այդ հատվածում բերում է ավելի մեծ մարտունակության վիճակի՝ փորձելով հետևել իրավիճակին:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+