Հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։ Գերատեսչությունից հավելել են, որ իրականացվում է հրդեհաշիջում։





































