Երևանի Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում քաղաքացու են սպանել՝ մեքենան մի քանի անգամ քշելով նրա վրա, հայտնում է Armlur.am-ը։
Ըստ թերթի՝ դեպքը երկու օր առաջ է տեղի ունեցել։ Նշվում է, որ մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկն ընկել է գետնին ու, կռվի հակառակ թևի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության և սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։



































