Ամերիկյան Cloudflare ամպային ծառայության զանգվածային խափանման պատճառ էր դարձել վնասակար թրաֆիկը կառավարելու համար ավտոմատ կերպով ստեղծված կոնֆիգուրացիայի ֆայլը, «Կոմերսանտին» հայտնել են ծառայության մամուլի ծառայությունից։
Խափանումը տեղի է ունեցել, քանի որ կոնֆիգուրացիայի ֆայլը գերազանցել է սպասվող չափը, ինչն անսարքություն է առաջացրել Cloudflare մի քանի ծառայության թրաֆիկը մշակող ծրագրաշարում, հայտնել է մամուլի ծառայությունը։
«Հստակության համար չկան ապացույցներ, որ սա հարձակման կամ վնասակար ակտիվության հետևանք է»,- հայտարարել է ընկերությունը։
Նրանք նշել են, որ որոշ ծառայություններ, հավանաբար, միջադեպից հետո կարճաժամկետ խափանումներ կունենան թրաֆիկի բնական աճի պատճառով։ Այնուամենայնիվ, Cloudflare-ն ակնկալում է, որ բոլոր ծառայությունները մի քանի ժամվա ընթացքում կվերադառնան նորմալ ռեժիմի։
Այսօր խափանվել էր կայքերի աշխատանքը, այդ թվում՝ Spotify երաժշտական հոսքային ծառայությունը, X սոցիալական ցանցը և League of Legends, Valorant և Faceit խաղային հարթակները։ Որոշ օգտատերեր հայտնել էին ChatGPT նեյրոնային ցանցի մոդելի հետ կապված խնդիրների մասին։ Cloudflare-ն ավելի ուշ հայտարարել էր խնդիրը կարգավորելու մասին։






































