Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի փոխնախարար Կամո Ցուցուլյանը հայտարարել է, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածումը հաջողվել է կանխել: Ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
«Հետևանքների վերացման աշխատանքներ են տարվում, բաց կրակ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Ցուցուլյանի խոսքով՝ հրդեհի օջախը գտնվել է KFC հանրային սննդի կետում։
Նա նշել է, որ հրդեհի պատճառների մասին խոսելը դեռ վաղ է, կիրականացվի փորձաքննություն, որի արդյունքում պարզ կդառնա, թե ո՞րն է հրդեհի աղբյուրը:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ հայտնել է, որ նախնական տվյալներով՝ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։ Երկու փրկարար ծխահարվել է, նրանց առաջին օգնություն է ցուցաբերվել: Վնասի չափի մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 14 հրշեջ բրիգադ:






































