Ադրբեջանում ուսուցիչներ տեղափոխող միկրոավտոբուսի շրջվելու հետևանքով 16 մարդ է տուժել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 3 մարդ տեղափոխել է Գանձակի, ևս 13-ը՝ Շամքիրի հիվանդանոցներ։ Բժշկական հաստատություններում բուժումը շարունակող 10 հիվանդի վիճակը կայուն է, 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ևս 3-ը դուրս են գրվել։
Հարուցվել է քրեական գործ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ բախվել են ՎԱԶ-21063 մակնիշի մարդատար մեքենան և Daimler Benz մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, ինչի հետևանքով վերջինը շրջվել է։
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ վնասվածք ստացած անձինք կանայք են, բոլորը՝ դպրոցի ուսուցչուհիներ։
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել էր 15 մարդ։





































